Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն

Երևանում ռուսական դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1937 թվականին կառավարության հատուկ որոշմամբ: 1938 թվականից կոչվում է Կ. Ս. Ստանիսլավսկու անունով: Թատրոնի բեմում խաղացել են Ռուսաստանի տարբեր քաղաքներից, Բաքվից ու Թբիլիսիից հրավիրված բազում անվանի դերասաններ: Այս թատրոնից է իր բեմական կարիերան սկսել Արմեն Ջիգարխանյանը:

1965 թվականիից թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Ալ. Գրիգորյանը:

Թատրոնն արժանացել է ԽՍՀՄ տարածքում լավագույն ներկայացման համար սահմանված մրցանակների`1977 թ. – «Մակբեթ», 1978 թ. – «Տարիելկինի մահը» ներկայացումների համար

Թատրոնն առաջինն էր ԽՍՀՄ տարածքում, որ բեմադրեց ժամանակին ոչ այնքան ընդունելի Գելմանի ու Ռոզովի պիեսները:

Կարծիքներ

Կարծիք գրառել