Summer Business School 2022

 

Ամառային դպրոց Բիզնես և ՏՏ ուղղություններով հետաքրքրվող 14-19 տարեկան ամենախելացիների համար։

Նախաձեռնությունը դեռահասներին հնարավորություն է տալիս կողմնորոշվել հետագա մասնագիտության ընտրության հարցում, հասակակիցների հետ փորձի փոխանակում իրականացնել, հմտանալ թիմային աշխատանքում, վաղ տարիքից ձեռք բերել օգտակար կապեր, ադապտացվել ապագա մասնագիտության միջավայրին և պրոֆեսիոնալ ճանապարհի լավ սկիզբ ապահովել։

10-12 օրվա ընթացքում նախագծի մանակիցները լսում են հրավիրված դասընթացավարների և հյուրերի, որոնք բիզնեսում հաջողություն գրանցած անհատներ ու ՏՏ մասնագետներ են։ Դասընթացի ավարտին երիտասարդները ներկայացնում են իրենց մտքերն ու մշակած նախագծերը։

Ընդունելությունն իրականանում է հարցազրույցի փուլով, որից առաջ անհրաժեշտ է գրանցվել։

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ Summer Business School 2022

Իսկ գրանցվել՝ այստեղ՝ Ամառային բիզնես դպրոցի գրանցում

ԵԹԵ դու՝
-14-19 տարեկան ես
-նոր պրպտումների մեջ ես
-հանգիստը ուզում ես համադրել սովորելու հետ
-կողմնորոշվել ապագա մասնագիտությանդ հարցում
ՈՒՐԵՄՆ՝
-ընտրի՛ր Բիզնես կամ IT ուղղություններից մեկը
-գրանցվի՛ր հիմա, գործում է նախագրանցում՝ մինչև հուլիսի 19-ը ՝ 329 000 դրամ (մասնակցության արժեքը՝ 399.000 դրամ)
-ստացի՛ր հնարավորություն միանալու ամենախելացիներին
-հանգիստը համատեղելու կրթության հետ
-սովորելու ոլորտի լավագույններից
-ձեռք բերելու նոր կապեր։

Գերազանց առաջադիմություն ունեցողների համար արժեքը կկազմի 299 000 դրամ (10 տեղ)
Մասնակցությունը հնարավոր է նաև ապառիկ տարբերակով` 12 900 ամսական, 0% տոկոսադրույք։
Ընդունելությունը՝ հարցազրույցով, որն անցնելուց հետո կկարողանաք դիմել կրթաթոշակի համար՝ մինչև 80% ծածկույթով։
————————-
Ամառային բիզնես դպրոցի մանրամասները
Բիզնես և ՏՏ ուղղություններում ներառված թեմաները 
Ամառային դպրոցի գրանցումները բաց են  
Մեր YouTube-յան ալիքը այստեղ

Կարծիքներ

Կարծիք գրառել