Adb.am

Հեռուստատեսության և Ռադիոյի Ազգային Հանձնաժողով (ՀՌԱՀ)

Գրանցող՝ ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ

0 կարծիք

Բաժինը՝ ՊԵՏԱԿԱՆ,

  • Հայաստանի Հանրապետություն, Երևան, 0002, Իսահակյան 28
  • +37410528370, ֆաքս՝ +37410 528371
  • nctr@tvradio.am

Հեռուստատեսության և Ռադիոյի Ազգային Հանձնաժողով (ՀՌԱՀ)

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը գործադիր գործառույթներ իրականացնող, կարգավորող, պետական անկախ մարմին է, որը ստեղծվել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա: Հանձնաժողովի առաջին կազմը նշանակվել է 2001 թվականի մարտի 19-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի ՆՀ-839 հրամանագրով:

Հանձնաժողովը բաղկացած է ութ անդամից, որի անդամների կեսը վեց տարի ժամկետով ընտրվում է Ազգային ժողովի կողմից, իսկ մյուս կեսը նշանակվում է Հանրապետության Նախագահի կողմից՝ վեց տարի ժամկետով:
Հանձնաժողովն իրականացնում է հետևյալ հիմնական գործառույթները.
– ըստ անհրաժեշտության, բայց տարին առնվազն մեկ անգամ հրապարակում է Հայաստանի Հանրապետության տարածքում հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար նախատեսված հաճախությունների ամբողջական ցանկը.
– սահմանում է հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը, պայմանները և ժամկետները.
– մրցութային կարգով հատկացնում է հաճախություններ հեռուստառադիոհեռարձակման, այդ թվում՝ ամբողջական վերահեռարձակման համար, ապահովում է մրցույթների արդյունքների մասին ամբողջական տեղեկատվության հրապարակումը.
– հաստատում է լիցենզիայի ձևերը.
– օրենքով սահմանված դեպքերում տալիս է առանց լիցենզավորման հեռուստառադիոհաղորդումներ իրականացնելու գրավոր թույլտվություն.
– թույլատրում է հեռուստառադիոընկերությունների կողմից կոդավորված հաղորդումների հեռարձակումը.
– իր լիազորությունների շրջանակում վերահսկում է հեռուստառադիոընկերությունների գործունեությունը.
– իրականացնում է վարչական վարույթ և կիրառում վարչական տույժ.
– մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը , Հանձնաժողովը նախորդ տարվա իր գործունեության մասին հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով ու հրապարակում մամուլում:






Գրեք Ձեր կարծիքը

Կարծիք գրառելու համար նախ մուտք գործեք կամ գրանցվեք։

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar