ԹԵԺ ԼԵՌ հանգստյան տուն

«Թեժ լեռ» հանգստյան տունը 2 հարկանի 4 շենքերից /մեկը` վարչական/ բաղկացած համալիր շինություն է: Ընդհանուր առմամբ կա 1-2 սենյականոց 25 համար ըստ երեք կարգի` էկոնոմ, կիսալյուքս և լյուքս: Բոլոր համարներն, անկախ կարգից, ունեն առանձին սանհանգույց, ապահովված են տաք և սառը ջրով, սառնարանով, հեռուստացույցով, ինչպես նաև գեղեցիկ ձևավորված են:

Էկոնոմ համարները 1-սենյականոց են` երկու մահճակալով:

Կիսալյուքսերը 2-սենյականոց են, ունեն ննջարան և հյուրասենյակ՝ բազմոց-բազկաթոռներով:

Լյուքս համարները դարձյալ 2-սենյականոց են, սակայն ի տարբերություն կիսալյուքսերի, ավելի ընդարձակ են, ունեն բար-խոհանոց, բաղնիքում` լողախցիկ, ննջասենյակում` փայտե գերաններից պատրաստված օրիգինալ մահճակալներ՝ գունեղ բարձերի ու ծածկոցների գեղեցիկ համադրությամբ:

Կա նաև 150-տեղանոց կոնֆերանս-դահլիճ:

Թեժ լեռը Փամբակի լեռնաշղթայի ամենաբարձր գագաթն է և ունի 3101 մ բարձրություն: Լանջերը զառիթափ են` ծածկված ալպյան մարգագետիններով: Գտվում է Դիլիջանից Վանաձոր տանող ճանապարհին, վերջինից 10 կմ հեռավորության վրա:

Սնունդը

«Թեժ լեռ» հանգստյան տունը հատկանշական հյուրասիրությամբ սպասում է յուրաքանչյուր այցելուի: Ճաշարանի գեղեցիկ ձևավորված երկու ընդարձակ սրահներում նախատեսված է 3-անգամյա սնունդ` ազգային և այլ խոհանոցների համեղ կերակրատեսակներով:

Կա բավականին ինքնատիպ՝ ամբողջովին եղեգներով երեսպատված առանձին թեյարան` հեռուստացույցով, DVD նվագակիչով և ամենակարևորը` բուխարիով, որոնց շնորհիվ մթնոլորտը դառնում է նաև հետաքրքիր և բառացիորեն ջերմ:

Գործում է նաև բացօթյա բար-սրճարան:

Ժամանցը

«Թեժ լեռում» իր հանգիստն անցկացնող ամեն այցելու հնարավորություն ունի անվճար օգտվելու մարզագույքով համալրված մարզասրահից, խաղալու սեղանի թենիս, բիլիարդ, լողալու բացօթյա մեծ լողավազանում, օգտվելու շարունակաբար համալրվող փոքր գրադարանից: Շատ շուտով հանգստյան տունը կապահովվի նաև արբանյակային կապով:

Բացի այդ, ցանկության դեպքում նախնական պատվերով կկազմակերպվեն նաև էքսկուրսիաներ և արշավներ դեպի մոտակա տեսարժան վայրեր:

Երեխաների համար այգում նախատեսել ենք սղարան, ճոճանակներ, տնակներ: Կա նաև փոքրիկ շատրվան, արհեստական ջրհոր, սայլ` խոտի դեզով. այս և այն ամենը, ինչ կտեսնեք տարածքում, դիզայներական հնարքներն են, որոնք ամբողջացնում են ընդհանուր պատկերը:

Կենտրոնացված ջեռուցման շնորհիվ մենք մեր ծառայություններն ենք առաջարկում ամբողջ տարին: Ձմեռը մեզ մոտ մեղմ է և ձնառատ, շինություններում` տաք, իսկ ամառը` հաճելիորեն զով:

Վճարման եղանակները՝ Տեղում
Մատուցվում է՝ Նախաճաշ
Սենյակներ/սրահներ՝ սենյակներ 1 անձի համար
Սենյակում կա՝ Լոգարան

Մեկնաբանություններ

Կարծիք գրառել