Երևանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոն
Պատանի հանդիսատեսի թատրոնը ստեղծվել է 1929 թվականին Տիգրան Շամիրխանյանի կողմից: Տարբեր տարիների թատրոնը ղեկավարել են հայ բեմի այնպիսի երախտավորներ, ինչպիսիք են Հրաչյա Ղափլանյանը, Զավեն Տատինցյանը, Երվանդ Ղազանչյանը, Մարատ Մարինոսյանը:
Թատրոնի բեմում խաղացել են խոշորագույն վարպետներ Պարույր Սանթրոսյանը, Էմմա Վարդանյանը, Իշխան Ղարիբյանը, Արշավիր Ղազարյանը, Պերճ Գևորգյանը, Զարեհ Տեր-Կարապետյանը և ուրիշներ:
1997 թվականի թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Հակոբ Ղազանչյանը:
Կարծիքներ