Աշտարակի Ծիրանավոր եկեղեցի

Աշտարակի Ծիրանավոր եկեղեցին հավանաբար կառուցվել է V դարում Ներսես II Բագրևանդեցի Կաթողիկոսի հրամանով: Եկեղեցին եռանավ բազիլիկ է՝ ուղղանկյուն հատակագծով և պայտաձև ապսիդով, որի երկու կողմերում գտնվում են ավանդատները: Դրսից եկեղեցին պաշտպանված է եղել երկու շարք պատերով, ինչը նշանակում է որ այն ծառայել է նաև որպես ամրոց, իսկ Ծիրանավորի մյուս անվանումը՝ Փոքաբերդ, դրա ապացույցն է: Ծիրանավորի արտաքին չափսերն են 12.6×25.3 մետր: Կենտրոնական նավի տանիքը հենվում է երեք զույգ T –ձև սյուների վրա, ինչը հատկանշական է այդ ժամանակաշրջանի հայկական ճարտարապետությանը: Ծիրանավոր եկեղեցու ծածկը փլուզվել է 1815 թվականին:



Մեկնաբանություններ

Կարծիք գրառել