Ծիծեռնավանք

Ծիծեռնավանքը գտնվում է Արցախի Քաշաթաղ շրջանում, Աղավնո գետի աջ ափին, Ծիծեռնավանք գյուղի եզրին: Վանքը արժեքավոր դեր ունի ոչ միայն Հայաստանի, այլ համայն քրիստոնյա աշխարհի համար: Վանքում է պահվում Պետրոս առաքյալի ծիծեռնը (ճկույթը), այստեղից և գալիս է «Ծիծեռնավանք» անվանումը: Ծիծեռնավանքի եկեղեցին իր առանձնահատկություններով և ինքնատիպ հարդարանքով վաղ միջնադարի հայկական ճարտարապետության կարևորագույն կոթողներից է։ Եռանավ բազիլիկ է` ուղղանկյուն հատակագծով, չորս զույգ մույթերով, շենքի ծավալում արտաքուստ շեշտված միջին նավով: Հարավային կողմից ունի չորս դուռ: Հայկական նույնատիպ կառույցների միակ կանգուն և լավ պահպանված օրինակն է։

Հավանաբար եկեղեցին կառուցվել է հեթանոսական տաճարի հիմքի վրա: Շինարարության առաջին փուլը սկսվել է IV դ.: Այդ փուլին են պատկանում արտաքին պատերի ստորին մասը` սրբատաշ բազալտով, 7–8 շարք բարձրությամբ: Ծածկը փայտաշար էր, լուսամուտների փոխարեն երդիկներ են եղել:



Մեկնաբանություններ

Կարծիք գրառել