ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը յուրատեսակ կրթական կենտրոն է 12-18 տարեկան բոլոր երեխաների համար ովքեր մեծ հետաքրքրություն ունեն արվեստի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ:

Այն ստեղծվել է Սիմոնյան հիմնադրամի նախաձեռնությամբ: Կենտրոնի նպատակն է տարեկան 1000-ավոր երեխաների տրամադրել յուրատեսակ ուսումնական փորձառություն:

Այստեղ երեխաները կբացահայտեն նոր տեխնոլոգիաների եւ թվային մեդիայի բազմազան աշխարհը: Շատերի համար այն կարող է հիմք դառնալ՝ համակարգչային ոլորտում որպես մասնագետ ձեւավորվելու համար:

Մենք ընտրել ենք այն ոլորտները, որ երեխաների համար են գրավիչ են եւ հեռանկարային:
• Թվային մեդիա
• Խաղերի ստեղծում
• Անիմացիա
• Կայքերի մշակում

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի նպատակն է ընձեռել հայ երեխաներին լավագույն հնարավորությունները ակտիվ եւ հետաքրքիր ուսումնառության համար, որն էլ կնպաստի նրանց ստեղծագործական ինքնազարգացմանն ու դրսեւորմանը:

Մենք հավատում ենք, որ կենտրոնը երեխաներին կօգնի` ընդլայնելու իրենց մտահորիզոնը եւ նրանց համար կերաշխավորի խոստումնալից ու հաջող ապագա: Կենտրոնը անվճար է եւ մուտքն ազատ՝ 12-18 տարեկան բոլոր հետաքրքրված պատանիների համար:

Աշխատաժամանակը՝ 10.00 - 19.30

Մեկնաբանություններ

2 արձագանք “ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն” էջի մասին

Կարծիք գրառել