Adb.am

Յուքոմ

Գրանցող՝ ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ

0 կարծիք

Բաժինը՝ ԿԱՊ, ՏՏ ՈԼՈՐՏ,

  • Հայաստանի Հանրապետություն, Երևան, 0025, Սայաթ Նովա 40/1
  • 444, +374 11 444 444, ֆաքս` +374 60 444 441,
  • 444@ucom.am
Աշխատաժամանակը՝ : երկուշաբթի - շաբաթ՝ 9:00 - 20:00, կիրակի՝ 10:00 - 20:00

Յուքոմ

Յուքոմ ընկերությունը հիմնադրվել է 2007 թ․ Հայաստանում: Այն առաջին ընկերությունն էր տարածաշրջանում, որը իր կառուցած օպտիկամանրաթելային ցանցի շնորհիվ առաջարկեց գոյություն ունեցող լավագույն լուծումը` FTTH (Օպտիկան դեպի Ձեր տուն) տեխնոլոգիան: Ընկերությունը ներկայացնում և օգտագործում է Շվեդական Էրիքսոն(Ericsson) ընկերության GPON (Gigabit Passive Optical Network) տեխնոլոգիան: Տվյալ տեխնոլոգիայի կիրառումը ապահովում է ցանցի տարածման ճկունությունը և արագագործությունը: Ցանցի կառուցման համար օգտագործվում է բարձրորակ եվրոպական օպտիկամանրաթելային մալուխ:

Ընկերությունը նախագծել և կառուցել է տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի սերվերային բազա, որը համալրված է սեփական էներգասնուցման, տեսահսկման և ջերմակարգավորման համակարգերով:

Յուքոմ ընկերությունը առաջարկում է իր բաժանորդներին “Երեքը Մեկում” ծառայությունը, ինչը հնարավորություն է տալիս մեկ կապուղու միջոցով միանգամից օգտվել լայնաշերտ սիմետրիկ ինտերնետից, թվային (IP) հեռուստատեսությունից և ֆիքսված հեռախոսակապից: Լինելով հայկական ընկերություն` Յուքոմը կարողանում է լիարժեք հասկանալ և վերլուծել շուկայի պահանջները` առաջարկելով լավագույն ծառայությունները մատչելի գներով:






Գրեք Ձեր կարծիքը

Կարծիք գրառելու համար նախ մուտք գործեք կամ գրանցվեք։

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar