Adb.am

Յունիբանկ

Գրանցող՝ ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ

0 կարծիք

Բաժինը՝ Բանկեր,

  • Հայաստանի Հանրապետություն, Երևան, 0025, Չարենց 12
  • +37410592259, +37410595555, Ֆաքս` +37410555140, քարտապանների սպասարկում՝ +374 10 555 385 (շուրջօրյա)
  • unibank@unibank.am

Յունիբանկ

«Յունիբանկ» Փակ Բաժնետիրական Ընկերությունը հիմնադրվել է 2001 թ.-ի հոկտեմբերին:
Բանկի կանոնադրական կապիտալը կազմել է 2 799 մլն դրամ: «Յունիբանկ»-ի բաժնատերերն են հանդիսանում Ռիպատոնսո Հոլդինգս Լիմիթեդ ընկերությունը /75.43 տոկոս/, Գագիկ Զաքարյանը /12.285 տոկոս/ եւ Գերոգի Պիսկովը /12.285 տոկոս/:
«Յունիբանկ»-ի մասնաճյուղային ցանցն ընդգրկում է 35 մասնաճյուղ:
Մոսկվա քաղաքում գործում է Բանկի ներկայացուցչությունը:

Նշանակալի իրադարձություններ

2002 թ.
«Յունիբանկ»-ը գործարկեց «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգը, որը ներկայումս հանդիսանում է դրամական փոխանցումների հայաստանյան շուկայի ամենապահանջված համակարգը:

2003 թ.
«Յունիբանկ»-ը դարձավ «ArCa» վճարահաշվարկային համակարգի անդամ:

2004 թ.
«Յունիբանկ»-ը դարձավ Visa International միջազգային համակարգի անդամ:

2005 թ.
«Յունիբանկ» սկսեց լայնածավալ վարկավորում հիփոթեքի եւ ավտովարկավորման գծով` զբաղեցնելով, համապատասխանաբար, երկրորդ եւ առաջին տեղերը ՀՀ բանկային համակարգում:

2006 թ.
«Յունիբանկ»-ը դարձավ IFAD-ի գյուղական վայրերում ներդրումների խթանման ծրագրի, ինչպես նաեւ SMEDNC հիմնադրամի փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ծրագրի մասնակից:
ՀՀ Կենտրոնական բանկի կողմից անցկացված DEA վերլուծությանը համաձայն «Յունիբանկ»-ն արդյունավետության համեմատական ինդեքսով ՀՀ բանկային համակարգում զբաղեցրեց երկրորդ տեղը:

2007 թ.
«Յունիբանկ»-ը համալրեց կանոնադրական կապիտալը մինչեւ 5 599 մլն ՀՀ դրամի:
Բանկը ներդրեց ABN AMRO բանկի ռիսկերի կառավարման ծրագիրը:

2008 թ.
«Յունիբանկ»-ը դարձավ ՀՀ ֆոնդային բորսայի անդամ:
Բանկի կանոնադրական կապիտալը համալրվեց մինչեւ 8 599 մլն ՀՀ դրամի:
«Յունիբանկ»-ը գործարկեց Blade տեսակի սերվերային խումբ, այդպիսով ներդնելով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման միջազգային փորձը:

2009 թ.
«Յունիբանկ»-ի մասնաճյուղային ցանցը միացվեց տվյալների միասնական բազային: Ներկայումս Բանկի բոլոր 34 մասնաճյուղերն աշխատում են online համակարգում:

2010 թ.
2010թ.-ի հունիսի 3-ին Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը «Յունիբանկ»-ին շնորհել է ֆինանսական կայունության E+ , արտարժույթով և ազգային դրամով ավանդների Ba3 երկարաժամկետ եւ NP կարճաժամկետ վարկանիշերը: Բոլոր վարկանիշերն ունեն «Կայուն» կանխատեսումը:

«Յունիբանկ»-ի դիրքերը ՀՀ բանկային համակարգում 2010թ.-ի արդյունքներով հետևյալն են`

ակտիվներ` 7-րդ տեղը,
վարկեր արդյունաբերությանը` 3-րդ տեղը,
սպառողական վարկեր` 1 տեղը,
հիփոթեքային վարկեր` 2-րդ տեղը,
պարտավորություններ` 5 տեղը,
ժամկետային ավանդներ` 1 տեղը,
դրամական փոխանցումներ` 1 տեղը:

«Յունիբանկ»-ն ընդգրկված է Հայաստանի 100 խոշորագույն հարկատուների ցուցակում:

Գրեք Ձեր կարծիքը

Կարծիք գրառելու համար նախ մուտք գործեք կամ գրանցվեք։

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar