Վահանավանք

Վահանավանք

Գրանցող՝ ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ

0 կարծիք

Բաժինը՝ Վանքեր,

  • Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Կապան քաղաք
Կապ Տեղեկատու էջը գրանցողի հետ

Կապ Տեղեկատու էջը գրանցողի հետ։

Սույն Տեղեկատու էջի մասին այն գրանցողին հարց ուղղելու համար պետք է լրացնեք ստորև առկա հատվածները։


Վահանավանք

Վահանավանք վանական համալիրը գտվում է Սյունիքի մարզի Կապան քաղաքի մոտակայքում: Համաձայն Ստեփանոս Օրբելյանի վկայությանը, վանքի հիմնադիրն է Սյունիքի իշխան Ձագիկի որդի Վահանը, որի անունն էլ կրում է վանքը: Առաջինը 911 թ. կառուցվել է Սուրբ Գրիգոր եկեղեցին: Այն խաչաձև հատակագծով կենտրոնագմբեթ շինություն է, կառուցված տեղական կարմրավուն բազալտից: Եկեղեցին երկու մուտք ունի` արևմուտքից և հարավից:

Վահանի մահից հետո (թաղվել է վանքի պատերի տակ) նրա եղբորորդի Վահանը կառուցեց գավիթը, սեղանատունը և սյունասրահը (X դ.): Գավիթը, որը սահմանակցում է եկեղեցուն արևմուտքից, ուղղանկյուն հատակագծով կառույց է: Ներսի քիվերը զարդարված են բուսական և երկրաչափական նախշերով: Գավիթի կտուրը հենվում էր ժայռաբեկորներից կերտած երեք կամարների վրա: Երկրաշարժի ժամանակ քանդվել է միջին կամարը, ինչի հետևանքով կառույցը հայտնվել է կիսավեր վիճակում:



Գրեք Ձեր կարծիքը

Կարծիք գրառելու համար նախ մուտք գործեք կամ գրանցվեք։

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar