ՎԵԳԱ ֊ էլեկտրոնիկայի և կենցաղայի տեխնիկայի խանութների ցանց
ՎԵԳԱ ընկերությունը հիմնադրվել է 1994 թ. և 2001-ից տարածվել է Հայաստանի ամբողջ տարածքով: Ընկերությունը զբաղվում է էլեկտրոնիկա և կենցաղային տեխնիկա արտադրող առաջատար ֆիրմաների արտադրանքի մեծածախ և մանրածախ վաճառքով:
Այսօր ընկերությունը էլեկտրոնիկայի և կենցաղայի տեխնիկայի խանութների տարածված ցանց է Հայաստանում: «Վեգա» ընկերության խանութները աչքի են ընկնում ժամանակակից առևտրային տեխնոլոգիաներով, բարձրակարգ սպասարկմամբ, և առաջարկում են բարձրորակ տեխնիկայի հսկայական ընտրանի: Ընկերության հիմնական պահեստները տեղակայված են ԱՄԷ-ում (ՋեբելԱլի, Դուբայ) և ղեկավարվում են ընկերության` Դուբայում գտնվող մասնաճյուղի կողմից:
Ընկերությունը համագործակցում է Հայաստանի տարածքում գործող առաջատար բանկերի հետ:
Ընկերության կազմում գործում է տարածաշրջանի խոշորագույն Սերվիս Կենտրոնը, որը զբաղվում է էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի սպասարկմամբ:
Որպես «Վեգա» ընկերության զարգացման նոր բնագավառ, ստեղծվեց «Վեգա Թվային Ֆոտո» թվային լուսանկարչական լաբորատորիան:
Աշխատաժամանակը՝ | երկուշաբթի - շաբաթ՝ 10:00-20:00, կիրակի՝ 11:00-19:00 |
Կարծիքներ