Vittoria Furniture
Vittoria furniture-ն հիմնադրվել է 2007-ին և տեղական կահույքի արտադրության ոլորտում արդեն հայտնի է իր առանձնահատուկ տեսականիով: Մեզ մոտ ընդունվում են ցանկացած տիպի կահույքի պատվերներ` ամենափոքր դիզայնի պարագաներից ու աքսեսուարներից, մինչև բնակարաններ, գրասենյակներ, նույնիսկ հյուրանոցային համալիրներ կահավորելու համար նախատեսված մեծաքանակ կահույքի պարագաներ:
Vittoria Furniture ընկերության արտադրանքը առանձնանում է իր տեսքով և դիզայնով, իսկ բարձրորակ նյութերի օգտագործումն ու մեր մասնագետների բարձր որակավորումը` հարմարավետության և կահույքի երկարակեցության գրավականն են: Մեր մասնագետների անհատական գծագրերն ու ստեղծագործական մոտեցումները Ձեզ շքեղ և յուրօրինակ ինտերիեր ունենալու հնարավորություն կտան:
Դուք կարող եք դիմել մեզ ցանկացած հարցով: Մեր մասնագետները սիրով կպատասպանեն Ձեր հարցերին:
Կարծիքներ