ՎԻ-ԷԼ-ՎԻ Էլեկտրոնիքս
ՎԻ-ԷԼ-ՎԻ Սենթր ՍՊԸ ընկերությունը հիմնադրվել է 2004 թ .
Կենցաղային տեխնիկան ուրույն տեղ ունի յուրաքանչյուրի կյանքում: Առօրյայում մենք առընչվում ենք հեռուստացույցի, սառնարանի, լվացքի մեքենայի, սրճեփի և մի շարք այլ տեխնիկաների հետ, որոնք ստեղծված են ժամանակակից մարդու կյանքը դյուրին և հարմարավետ դարձնելու համար: Մեր ընկերությունը զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի ներկրմամբ և վաճառքով՝ ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ:
«ՎԻ-ԷԼ-ՎԻ Սենթր» ՍՊԸ ընկերությունը համագործակցում է այնպիսի հանրահայտ ընկերությունների հետ, ինչպիսիք են SAMSUNG, TOSHIBA, SONY, HITACHI, PANASONIC, HISENSE, VIKASS, SIMFER, LG և այլն: «ՎԻ-ԷԼ-ՎԻ Սենթր» ՍՊ ընկերությունը համարվում է Hisense և Simfer ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը,ինպես նաև Sony ընկերության՝պաշտոնական գործընկերը:
Բացի կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայից մեզ մոտ կարող եք գտնել խոհանոցային պարագաների և բարձրակարգ սպասքի լայն տեսականի: Խորհրդատու-վաճառողները կօգնեն կատարել ճիշտ ընտրություն յուրօրինակությամբ և նրբաճաշակությամբ աչքի ընկնող սպասքի մեծ տեսականուց:
«ՎԻ-ԷԼ-ՎԻ Սենթր» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցը հիմնադրման օրվանից անցել է զարգացման երկարամյա ուղի՝ տարեցտարի աճելով և ամրապնդելով իր դիրքերը: Զբաղեցնելով առաջատար դիրք հայկական շուկայում՝ «ՎԻ-ԷԼ-ՎԻ Սենթր»- ը աչքի է ընկնում ընդարձակ սրահներով, ապրանքների գլխապտույտ տեսականիով, սպասարկման բարձր որակով, աշխատակազմի բարեխիղճ և պրոֆեսիոնալ աշխատանքով:
«Տեխնիկա բոլորի համար» կարգախոսը «ՎԻ-ԷԼ-ՎԻ Սենթր»-ը որդեգրել է ելնելով իր երկարամյա փորձից: Ընկերության հաջողության գրավականը հաճախորդներին գոհացնելն է: Այդ նպատակին են ծառայում ընդարձակ սրահները, հարմարավետ սպասասրահները, մանուկների համար նախատեսված խաղահրապարակը ինչպես նաև սրճարանը։
«ՎԻ-ԷԼ-ՎԻ Սենթր» էլեկտրատեխնիկայի խանութ-սրահներում լավագույնս լուծված է նաև ապառիկ գնումներ կատարելու խնդիրը: Մենք համագործակցում ենք Հայաստանի գրեթե բոլոր առաջատար բանկերի հետ: Ապառիկ վաճառքն իրականացվում է տեղում՝ հնարավորություն տալով հաճախորդին կատարել արագ և շահավետ գործարք:
«ՎԻ-ԷԼ-ՎԻ Սենթր» էլեկտրատեխնիկայի խանութին կից գործում է նաև մասնագիտացված սերվիս-կենտրոն: Բացի վաճառքից մենք իրականացնում ենք նաև վաճառված ապրանքների սպասարկման աշխատանքներ, ինչպես երաշխիքային ժամկետի մեջ գտնվող, այնպես էլ ժամկետն անց տեխնիկայի համար:
Աշխատաժամանակը՝ | Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր 10:00-20:00 |
Կարծիքներ