Որոտնավանք

Որոտնավանք

Գրանցող՝ ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ

0 կարծիք

Բաժինը՝ Վանքեր,

  • Հայաստանի Հանտապետություն, Սյունիքի մարզ, Վաղատին գյուղ
Կապ Տեղեկատու էջը գրանցողի հետ

Կապ Տեղեկատու էջը գրանցողի հետ։

Սույն Տեղեկատու էջի մասին այն գրանցողին հարց ուղղելու համար պետք է լրացնեք ստորև առկա հատվածները։


Որոտնավանք

Որոտնավանքը, կամ Վաղատնի վանքը, գտնվում է Սյունիքի մարզի Վաղատին գյուղից 2 կմ հարավ-արևմուտք, Որոտան գետի կիրճի եզրին: Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի, այս վանքային համալիրը Հայաստանի ամենախոշորներից մեկն էր: Համալիրի հնագույն` Ս. Գրիգոր միանավ եկեղեցու (ներկայումս քանդված) հիմնադրողն էր Գրիգոր Լուսավորիչը: Վաղ միջնադարում եկեղեցին, որը նշանավոր ուխտատեղի էր, հայտնի է եղել օձի խայթոցը բուժելու զորությամբ:

Վանքային համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց, գավթից և օժանդակ կառույցներից: 1000 թ. Սյունյաց Սմբատ թագավորի կինը` Շահանդուխտ թագուհին, Սուրբ Գրիգոր եկեղեցու մոտ կառուցել է թաղածածկ Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին: Այն ունի երկու ավանդատուն, աղոթասրահ և գավիթ: Վանքի երկրորդ՝ Սուրբ Կարապետ եկեղեցին, կառուցել է Շահանդուխտի կրտսեր որդի` Սյունյաց Վասակ թագավորի եղբայր, իշխան Սևադան 1006-1007 թթ.:



Գրեք Ձեր կարծիքը

Կարծիք գրառելու համար նախ մուտք գործեք կամ գրանցվեք։

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar