Adb.am

ՎՏԲ-Հայաստան բանկ

Գրանցող՝ ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ

0 կարծիք

Բաժինը՝ Բանկեր,

  • Հայաստանի Հանրապետություն, Երևան, 0010, Նալբանդյան 46
  • +374 8000 8787, +374.10.580451, Ֆաքս` +374.10.565578
  • headoffice@vtb.am
Աշխատաժամանակը՝ : երկուշաբթի-ուրբաթ՝ 09.15 - 17.00, շաբաթ՝ 10.00 - 14.00

ՎՏԲ-Հայաստան բանկ

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ – ունիվերսալ առևտրային բանկ, ռուսաստանյան առաջին միջազգային ֆինանսական ՎՏԲ խմբի կազմում «ՎՏԲ բանկ» ԲԲԸ /Ռուսաստան/ դուստր բանկ: ՎՏԲ-Հայաստան բանկը (մինչև վերանվանումը` «Հայխնայբանկ» ՓԲԸ) Հայաստանի Հանրապետության տարածքում ունի բանկային մասնաճյուղերի ամենամեծ ու ճյուղավորված ցանց: Բանկի մասնաճյուղերը գործում են երկրի բոլոր մարզերում և խոշոր քաղաքներում: 2007 թ. հուլիսի 25-ից «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է «ՎՏԲ բանկ» ԲԲԸ:

ՎՏԲ – Հայաստան բանկի գործունեության զարգացման ծրագրում նախատեսված է Հայաստանի Հանրապետության տնտեսության ֆինանսավորման հետագա ընդլայնում, բոլոր հատվածների սպառողներին հնարավոր լայն սպեկտրի բանկային ծառայությունների մատուցում, ժամանակակից բանկային տեխնոլոգիաների ներդրում, հաճախորդների սպասարկման և սպասարկող անձնակազմի մասնագիտական որակների հետագա բարձրացում, մանրածախ և մեծածախ բիզնեսի հաճախորդներին առաջարկվող ծառայությունների ցանկի մշտական ընդլայնում:

Բանկը ծառայություններ է մատուցում ֆիզիկական անձանց, փոքր և միջին ձեռնարկատերերին և ձեռնարկություններին, խոշոր /կորպորատիվ/ առևտրային և պետական կազմակերպություններին:

2010 թ. օգոստոսի 31-ի դրությամբ Բանկի աշխատակիցների թիվը կազմում է 740:

Հայաստանում ՎՏԲ-ի դուստր բանկ` «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ստեղծվել է «Հայխնայբանկ» ՓԲԸ հիման վրա և դե-ֆակտո հանդիսանում է նրա ավելի քան 85-ամյա բիզնես ավանդույթների իրավահաջորդը: Հայխնայբանկի պատմությունը սկսվում է XX դարի սկզբից: Հայխնայբանկը հիմնադրվել է 1923 թ. հոկտեմբերի 29-ին, այն ժամանակ, երբ Սովետական Հայաստանում հիմնադրվեցին և գործեցին առաջին պետական խնայողական դրամարկղերը: 70 տարի անց, 1993 թ. Հայաստանի Գերագույն Խորհրդի և Նախարարների Խորհրդի որոշումներով Բանկը վերակազմավորվեց Հայաստանի Հանրապետության Պետական մասնագիտացված խնայողական բանկի` Հայխնայբանկի:

2004 թ. մարտին ռուսական պետական «Վնեշտորգբանկ» ԲԲԸ (այսուհետ` ՎՏԲ Բանկ ԲԲԸ) ձեռք բերեց «Հայխնայբանկ» ՓԲԸ բաժնետոմսերի զգալի մասը (70% + 1 բաժնետոմս):

Այդպիսով, «Հայխնայբանկ» ՓԲԸ ներգրավվեց ռուսական ՎՏԲ Բանկ ԲԲԸ դուստր բանկերի շարքերում, և 2006 թ. հունիսին րեբրենդինգից հետո, բանկը վերանվանվեց «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ:

2007 թ. հուլիսին ՎՏԲ Բանկ ԲԲԸ ձեռք բերեց բաժնետոմսերի մնացած մասը (30% հանած մեկ բաժնետոմս) և դարձավ նրա միանձնյա բաժնետերը: Նույն 2007թ. Բանկի կառավարող մարմինների կազմում տեղի ունեցան փոփոխություններ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հանդես է գալիս ViSA International միջազգային վճարահաշվարկային քարտային համակարգի լիիրավ անդամ, ԱՐՔԱ լոկալ հայկական վճարահաշվարկային քարտային համակարգի սպասարկող անդամ:

2009 թ. օգոստոսին Fitch Ratings միջազգային վարկանիշային կազմակերպությունը բանկին շնորհել է ВВ «Կայուն» վարկանիշ /ՀՀ վարկանիշին համապատասխան/:

Մասնաճյուղերի ամենալայն ու խոշոր ցանցը Հայաստանի տարածքում հնարավորություն է տալիս «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հաճախորդներին իրենց բնակության վայրում օգտվել բանկի բազմաբնույթ ծառայություններից` տարաբնույթ ավանդների ընդունում և վարկերի տրամադրում, միջազգային փոխանցումների իրականացում, կոմունալ ծառայությունների վարձավճարների ընդունում:

2010 թ. 01.09.2010 թ. դրությամբ Բանկն ունի 68 մասնաճյուղ, 24-ը Երևան քաղաքում, մնացած 44-ը Հայաստանի բոլոր մարզերում և քաղաքներում:

Գրեք Ձեր կարծիքը

Կարծիք գրառելու համար նախ մուտք գործեք կամ գրանցվեք։

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar