Adb.am

Եղիշե Չարենցի անվան Գրականության և Արվեստի պետական թանգարան

Գրանցող՝ ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ

0 կարծիք

Բաժինը՝ Թանգարաններ, ՊԵՏԱԿԱՆ,

  • Հայաստանի Հանրապետություն, Երևան, 0001, Արամի 1
  • +37410567970, +37410563641

Եղիշե Չարենցի անվան Գրականության և Արվեստի պետական թանգարան

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի պետական թանգարանը հիմնադրվել է 1921 թվականին Երվանդ Շահազիզի կողմից` հիմնված նրա անձնական հավաքածուի վրա: Ի սկզբանե թանգարանը պարունակում էր միայն գրական արխիվներ, իսկ 1946 թ. միացան նաև Ռոմանոս Մելիքյանի երաժշտական կաբինետը և երաժշտական ֆոնդերը: Իր ներկայիս անվանումը ստացել է 1946 թվականին: Թանգարանի տնօրեններ են եղել նշանավոր գրողներ, բանասերներ Ստեփան Ալաջաջյանը, Գոհար Ազնավուրյանը, Գևորգ Մադոյանը և ուրիշներ:

Թանգարանի 4 դահլիճներում ներկայացված են հայ արվեստի չորս ուղղություններին վերաբերող 1 մլն-ից ավելի փաստաթղթեր, նամակներ, անձնական իրեր` անհատական ֆոնդերի ձևով, որոնք ընդգրկում են 19-րդ դարի սկզբից մինչև մեր օրերն ընկած ժամանակաշրջանը:

Թանգարանն ունի 3 հիմնական նպատակ` մշակութային արժեքների պահպանություն, հավաքչական աշխատանք և մշակում` վերաշրջանառության համար:

Թանգարանի ամենահին նմուշը Սայաթ-Նովայի ինքնագիր դավթարն է: Այստեղ կան Միսակ Մեծարենցի մատանին, Պետրոս Ադամյանի բեմական կոշիկները, Կոմիտասի դաշնամուրը, Րաֆֆու ակնոցը, Վահրամ Փափազյանի թատերական աքսեսուարները, Ռափայել Պատկանյանի և Միքայել Նալբանդյանի ատրճանակները և բազում այլ հետաքրքիր նմուշներ:

Գրեք Ձեր կարծիքը

Կարծիք գրառելու համար նախ մուտք գործեք կամ գրանցվեք։

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar