Adb.am

Եղիշե Չարենցի տուն-թանգարան

Գրանցող՝ ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ

0 կարծիք

Բաժինը՝ Թանգարաններ, Ցուցասրահներ,

Աշխատաժամանակը՝ : Ամեն օր, բացի երկուշաբթիից, ժամը` 10.00 - 17.00:

Եղիշե Չարենցի տուն-թանգարան

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը հիմնադրվել է 1964 թ. 20-րդ դարի հայ անվանի բանաստեղծի` 1935-1937 թթ. ապրած բնակարանում: Բացվել է 1975 թ. հունվարին:
Այսօր թանգարանն ընդգրկում է 575 քմ տարածք, վերականգնված է մեմորիալ մասը, իսկ մյուս երեք հարկաբաժինները զբաղեցնում է հիմնական ցուցադրությունը: Տուն-թանգարանը բանաստեղծի կյանքի, ստեղծագործության, ազգային-հասարակական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է:
Թանգարանում պահպանվում են բանաստեղծից մեզ հասած մասունքներ, նյութեր` կապված Չարենց մարդու, քաղաքացու, մեծ բանաստեղծի, թարգմանչի, հրատարակչի հետ, որոնց ընդհանուր թիվը հասնում է 17 հազարի: Հիմնական ‎ֆոնդն ընդգրկում է 7760 թանգարանային նմուշ: Թանգարանի նվիրական մասերից է հուշատունը`արևելյան ու եվրոպական
արվեստների նուրբ, բարձրաճաշակ համադրումով, որտեղ մեծ արժեք է ներկայացնում բանաստեղծի անձնական գրադարանը:
Թանգարանն իր հիմնական առաքելությունից բացի, կազմակերպում է ցուցահանդեսներ, գրական-երաժշտական երեկոներ, դասախոսություններ, համերգներ, հանդիպումներ, շնորհանդեսներ, պոեզիայի օրեր և այլն:

Թանգարանի մուտքը` Արամի 60:

Մուտքի տոմսի արժեքը` 500 դրամ:

Գրեք Ձեր կարծիքը

Կարծիք գրառելու համար նախ մուտք գործեք կամ գրանցվեք։

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar