«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանց

«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը հիմնադրվել է 2007թվականին՝ Ռուբինյանց 15/5 հասցեում գործող մասնաճյուղը առաջին առևտրի կենտրոնն էր: Ժամանակի ընթացքում բարձրակարգ սպասարկման հանդեպ մեծ հետաքրքրությունն առաջացրեց երկրորդ, երրորդ և այլ մասնաճյուղեր բացելու անհրաժեշտություն: Այդ ժամանակահատվածում որակյալ սպասարկումը, ինչպես նաև առաջարկի բազմազանությունը դարձան մեր գործունեության հիմնական սկզբունքը:

«Երևան Սիթի»-ն Երևանում ամենամեծ սուպերմարկետների ցանցն է, այժմ սուպերմարկետների ցանցն ընդլայնվում է նաև մարզերում: Ընդարձակ տարածքներն օգնում են հաճախորդին հարմարավետ տեղաշարժվել ինչպես առօրյա, այնպես էլ տոն օրերին գնումներ կատարելիս՝ միմյանց չխանգարելով: «Երևան Սիթի»-ն Ձեզ է առաջարկում տեղում պատրաստվող թարմ ուտեստներ, խինկալի, ֆրանսիական հացաբուլկեղեն, տորթեր, աղցաններ, ավանդական հայկական լավաշ, ծովամթերքի, թարմ մսամթերքի, կաթնամթերքի և երշիկեղենի ամենալայն տեսականին:

«Երևան Սիթի» սուպերմարկետներում վճարման կետերին մոտենալը հարմար է անգամ մեծ սայլակներով, գործում են նաև առանձնացված express դրամարկղեր: Յուրաքանչյուր բաժնում առաջարկվող ապրանքատեսականին մեկ տասնյակից ավել է, ինչի շնորհիվ ընտրության հնարավորությունն ավելի դյուրին է դառնում, և հաճախորդը կարողանում է կողմնորոշվել ոչ միայն բրենդի, այլև գնի հարցում որոշում կայացնելիս:

Աշխատաժամանակը՝ Շուրջօրյա

Կարծիքներ

Կարծիք գրառել