Երևանի հ. 53 ՆՈՒՀ (մանկապարտեզ)

Երևանի Ավան վարչական շրջանի «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ հ. 53 մսուր-մանկապարտեզը գործում է 4 խմբով և ունի շուրջ 147 երեխա։ Հիմնադրվել է 1979 թ. և կոչվել է 273 մսուր-մանկապարտեզ։ Մանկապարտեզը գործել է 11 խմբով և ունեցել է 350 երեխա։ 1997 թ. մարտի 13-ից թիվ 273 մսուր-մանկապարտեզը վերանվանվել է Ավան համայնքի թիվ 4 մսուր-մանկապարտեզ։ 2006 թ. հունվարի 1-ից մանկապարտեզը ընդգրկվել է «Ավանի մանկապարտեզներ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության մեջ և վերանվանվել «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ թիվ 4 մսուր-մանկապարտեզ։

2010թ. փետրվարի 9-ից Երևան քաղաքի ավագանու որոշմամբ, թիվ 4 մսուր-մանկապարտեզը անվանափոխվել է Երևանի Ավան վարչական շրջանի «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ հ. 53 մսուր-մանկապարտեզ հիմնարկ։

Մեկնաբանություններ

Կարծիք գրառել