Երևանի հ. 54 ՆՈՒՀ (մանկապարտեզ)

Երևանի Ավան վարչական շրջանի «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ հ. 54 մսուր-մանկապարտեզը գործում է 7 խմբով և ունի շուրջ 200 երեխա։

Հիմնադրվել է 1981 թ. և կոչվել է 293 մսուր-մանկապարտեզ։ Մանկապարտեզը գործել է 12 խմբով և ունեցել է 280 երեխա։ 1997 թ. մարտի 13-ից թիվ 293 մսուր-մանկապարտեզը վերանվանվել է Ավան համայնքի թիվ 5 մսուր-մանկապարտեզ։

2006 թ. հունվարի 1-ից մանկապարտեզը ընդգրկվել է «Ավանի մանկապարտեզներ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության մեջ և վերանվանվել «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ թիվ 5 մսուր-մանկապարտեզ։

2010 թ. փետրվարի 9-ից Երևան քաղաքի ավագանու որոշմամբ, թիվ 5 մսուր-մանկապարտեզը անվանափոխվել է Երևանի Ավան վարչական շրջանի «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ հ. 54 մսուր-մանկապարտեզ հիմնարկ։

Մեկնաբանություններ

Կարծիք գրառել