Երևանի հ. 55 ՆՈՒՀ (մանկապարտեզ)

Երևանի Ավան վարչական շրջանի «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ հ. 55 մսուր-մանկապարտեզը գործում է 7 խմբով և ունի շուրջ 218 երեխա։

Հիմնադրվել է 1982 թ. և կոչվել է 297 մսուր-մանկապարտեզ։

Մանկապարտեզը գործել է 14 խմբով և ունեցել է 380 երեխա։

1997 թ. մարտի 13-ից թիվ 297 մսուր-մանկապարտեզը վերանվանվել է Ավան համայնքի թիվ 6 մսուր-մանկապարտեզ։ 2000 թ. մանկապարտեզի ղեկավար է նշանակվել Անուշ Ասլանյանը։ 2006 թ. հունվարի 1-ից մանկապարտեզը ընդգրկվել է «Ավանի մանկապարտեզներ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության մեջ և վերանվանվել «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ թիվ 6 մսուր-մանկապարտեզ։

2010 թ. փետրվարի 9-ից Երևան քաղաքի ավագանու որոշմամբ, թիվ 6 մսուր-մանկապարտեզը անվանափոխվել է Երևանի Ավան վարչական շրջանի «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ հ. 55 մսուր-մանկապարտեզ հիմնարկ։

Կարծիքներ

Կարծիք գրառել