Adb.am

ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ հեռուստաընկերություն

Գրանցող՝ ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ

0 կարծիք

Բաժինը՝ Հեռուստատեսություն,

  • Հայաստանի Հանրապետություն, Երևան, Չարենց 94
  • +37410576498, +37410576512, նորությունների բաժին՝ + 374 10 576498, Ֆաքս` +37410576540
  • news@yerkirmedia.am

ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ հեռուստաընկերություն

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը հիմնադրվել է «Հուսաբեր» ՓԲԸ կողմից 2003 թվականի հուլիսին: Առաջին իսկ օրերից այն համագործակցել է Սփյուռքում գործող մի շարք կազմակերպությունների և հեռուստաընկերությունների հետ:

2004 թվականի նոյեմբերին հեռուստաընկերությունը մասնակցել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից թիվ 56 հաճախականության մրցույթին և դեկտեմբերի 29-ին շահել է այն:

2008 թվականի մայիսի 28-ից հեռուստաընկերությունը սփռում է իր հաղորդումներն առցանց` www.yerkirmedia.am հասցեով:

Իսկ 2010 թ. մայիսի 28-ից «Երկիր Մեդիա»-ն հեռարձակվում է նաև արբանյակային հեռարձակմամբ:

Հեռուստաընկերությունը ձեռք բերեց ոչ միայն արբանյակային հեռարձակման իրավունք, այլև ստեղծեց հայ գաղթօջախներում, հայաշատ համայնքներում թղթակցային կետեր. ԱՄՆ (Լոս Անջելես, Բոստոն), Վրաստան, Լիբանան, Ֆրանսիա, Ռուսաստան, Իրան, Հունաստան, Սիրիա, Թուրքիա որոնց միջոցով ամեն օր հնարավորություն տրվեց թարմ լրատվություն ստանալ տվյալ համայնքի կյանքի, դրա առջև ծառացած խնդիրների մասին:






Գրեք Ձեր կարծիքը

Կարծիք գրառելու համար նախ մուտք գործեք կամ գրանցվեք։

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar