ԶՎԱՐԹՆՈՑ միջազգային օդանավակայան
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, որը հանդիսանում է դեպի Հայաստանի Հանրապետություն օդային գլխավոր դարպասը, սկսել է գործել դեռևս 1961 թվականից: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը սպասարկում էր միայն նախկին Խորհրդային Միության տարածքում չվերթներ իրականացնող ինքնաթիռներին:
1985 թ. ICAO-ի կողմից օդանավակայանին շնորհվել է երկրորդ կարգ:
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության և արգենտինյան «Corporacion America» ընկերության միջև կնքված Կոնցեսիոն պայամանգրի` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 2002 թ. հունիս ամսից 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման է հանձնվել ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին:
Օդանավակայանը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար ամբողջությամբ վերանորոգվել է օդանավակայանի թռիչքուղին, տեղադրվել են անվտանգության, տեղեկատվական և հաշվառման նոր համակարգեր, վերանորոգվել են VIP սրահները, կառուցվել է Ուղևորային նոր համալիր, որի Ժամանման սրահը շահագործման է հանձնվել 2006 թ. սեպտեմբերի 14-ին, իսկ մեկնման սրահը` 2007 թ. մայիսի 25-ին:
2008 թ. գարնանը սկսվեց հանրային գոտու նոր համալիրի շինարարությունը, որը կավարտվի 2011 թ.: Նոր 52.000 քմ համալիրում կկրկնապատկվեն ուղևորների հաշվառման սեղանները, զննման կետերը: Կկառուցվի նոր ստորգետնյա ավտոկայանատեղի` 800 մեքենայի կանգառման հնարավորությունով: Համալիրի շինարարական աշխատանքներն ամբողջովին ավարտելուն պես «Զվարթնոց» օդանավակայանը կդառնա Հարավային Կովկասի թիվ մեկ օդանավակայանը:
Թռիչքադաշտում տեղակայված նավիգացիոն համակարգը վայրէջքների համար ապահովում է 30 x 350մ օդերևութաբանական նվազագույն, որը համապատասխանում է ICAO երկրորդ կարգին:
Շահագործման բաժին ««Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ
Հեռ.: + 374104930007278
Ֆաքս: +374104930007112
Վերգետնյա Սպասարկում «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ
Հասցե` ««Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ, ԱՄՕ Վարչական շենք, ք. Երևան 375042
Հեռ.: + 374104930007109
Ֆաքս: +374104930007112
Կոմերցիոն Բաժին ««Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ և «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ
Հեռ.: +374104930007238
Ֆաքս: +374104930007112
Վառելիքալցավորման Ծառայություն ««Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ»
Հեռ.: +374104930007195
Ֆաքս: +374104930007112
Անվտանգություն ««Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ
Հեռ.: +374104930007174
Ֆաքս: +374104930007112
Ավիասնունդ «Ավիասերվիս» ՓԲԸ
Հեռ.: +37460373622
Ֆաքս: +37410289123
Աերոնավիգացիոն Ծառայություններ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ
Հեռ.: +37410281597
Էլ.-փոստ:info@armats.com
Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչություն
Հեռ.: +37410593003, +37410282066
Ֆաքս: +374 010 285 345
Մեկ արձագանք “ԶՎԱՐԹՆՈՑ միջազգային օդանավակայան” էջի մասին