Սեմուր ընդ Կո շինանյութ արտադրող ընկերություն
ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը յուրատեսակ կրթական կենտրոն է 12-18 տարեկան բոլոր երեխաների համար ովքեր մեծ հետաքրքրություն ունեն արվեստի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ:
Այն ստեղծվել է Սիմոնյան հիմնադրամի նախաձեռնությամբ: Կենտրոնի նպատակն է տարեկան 1000-ավոր երեխաների տրամադրել յուրատեսակ ուսումնական փորձառություն:
Այստեղ երեխաները կբացահայտեն նոր տեխնոլոգիաների եւ թվային մեդիայի բազմազան աշխարհը: Շատերի համար այն կարող է հիմք դառնալ՝ համակարգչային ոլորտում որպես մասնագետ ձեւավորվելու համար:
Մենք ընտրել ենք այն ոլորտները, որ երեխաների համար են գրավիչ են եւ հեռանկարային: • Թվային մեդիա • Խաղերի ստեղծում • Անիմացիա • Կայքերի մշակում
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի նպատակն է ընձեռել հայ երեխաներին լավագույն հնարավորությունները ակտիվ եւ հետ…
ԶՎԱՐԹՆՈՑ միջազգային օդանավակայան
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, որը հանդիսանում է դեպի Հայաստանի Հանրապետություն օդային գլխավոր դարպասը, սկսել է գործել դեռևս 1961 թվականից: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը սպասարկում էր միայն նախկին Խորհրդային Միության տարածքում չվերթներ իրականացնող ինքնաթիռներին: 1985 թ. ICAO-ի կողմից օդանավակայանին շնորհվել է երկրորդ կարգ:
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության և արգենտինյան «Corporacion America» ընկերության միջև կնքված Կոնցեսիոն պայամանգրի` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 2002 թ. հունիս ամսից 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման է հանձնվել ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին: Օդանավակայանը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար ամբողջությամբ վերանորոգվել է օդանավակայանի թռիչքուղին, տեղադրվել են անվտանգության, տեղեկատվական և հաշվառման նոր համակարգեր, վերանորոգվել են VIP սրահները, կառուցվել է Ուղևորային նոր համալիր, որի Ժա…