Երևան Ջուր Veolia Djur

Երևան Ջուր Veolia Djur 2006 թ. հունիսի 1-ից «Երևան ջուր» ընկերությունը, որը Հայաստանում ներկայացնում է իր միակ բաժնետիրոջը` Veolia Water ընկերությանը, իրականացնում է Երևան քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառավարումը: ՀՀ կառավարության հետ կնքված 10-ամյա պայմանագրի շրջանակներում, ընկերությունը ստանձնել է հետևյալ պարտավորությունները` Խմելու ջրի մատակարարման շարունակականության բարելավում, Մատակարարված ջրի որակի վերահսկում և հուսալիության ապահովում, Հաճախորդների հետ որակյալ հարաբերությունների հաստատում: Սոցիալ-տնտեսական տվյալներ. Բնակչության քանակ` 1.100.000 Հաճախորդների քանակ` 332.750 Աշխատակիցների քանակ` 1.450 Դրամաշրջանառություն` 8,9 մլրդ ՀՀԴ (18 մլն եվրո)
Կարդա ավելին
  • 10

ԴԱՍ.Am

ԴԱՍ.Am - դպրոցական առարկաների տնային աշխատանքների լուծումներ աշակերտների համար: Հանրահաշիվ, երկրաչափություն, ֆիզիկա, քիմիա, անգլերեն լեզու և այլ դպրոցական առարկաների տնային աշխատանքների պատրաստի լուծումներ աշակերտների համար: Տնային աշխատանքների լուծումները ստանալու համար պետք է վճարովի կարճ հաղորդագրություն (SMS) ուղարկել: ԴԱՍ.Am նախագծի մոտակա նպատակն է համալրել կայքի բովանդակությունը բոլոր առարկաներով ու դասարաններով, իսկ հեռակա նպատակներից է՝ դարձնել կայքը հանրակրթական ուսուցողական պորտալ՝ առցանց ուսուցողական տեսանյութերով, մտավոր խաղերով, տարբեր մրցույթներով:
Կարդա ավելին
  • 1

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի ծնունդը համարվում է 1933 թվականի սեպտեմբերը, երբ հայկական առանձին ավիաջոկատը սեփական ինքնաթիռներով Երևանի հարավային (այժմ «Էրեբունի») օդանավակայանից սկսել է իրագործել կանոնավոր չվերթներ` Երևանի և Թբիլսիի միջև: ՀՀ կառավարության որոշմամբ, սեպտեմբերի 30-ը նշվում է որպես Քաղաքացիական Ավիացիայի Օր:
Կարդա ավելին
  • 0

ԱՐԱՔՍ հյուրանոցային համալիր

ԱՐԱՔՍ հյուրանոցային համալիր Հյուրանոցը առաջարկում է հետևյալ ծառայությունները. Ռեստորան «Արաքս» Առանձնասենյակ Բար Պիցցա դի Պարմա Բիզնես կենտրոն 3 կոնֆերանս-սրահ Դիմավորում օդանավակայանում Անվճար փակ ավտոկանգառ Տարադրամի փոխանակում 17 սենյակ Շոգեբաղնիք լողավազանով Վաճառատուն Լուսանկարչական ծառայություն:
Կարդա ավելին
  • 0

ԻՄԵԳԱ ՏՈՒՐ

ԻՄԵԳԱ ՏՈՒՐ iMEGA Tour and Travel ընկերությունը հիմնադրվել է Երևանում 2005 թվականին: iMEGA Tour and Travel-ը սպասարկում է ավելի քան 20 երկրներից Հայաստան ժամանող հյուրերի: Հայաստանում բնակվողներին ամբողջ տավա ընթացքում առաջարկվում է շրջագայություններ դեպի աշխարհի ցանկացած երկիր:
Կարդա ավելին
  • 0