Հառիճավանք

Հառիճավանք

Հառիճի Վանքային Համալիրը (Հառիճավանք) գտնվում է Շիրակի մարզի Հառիճ գյուղում, Արագած լեռան հյուսիսային լանջին: Համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց (Սուրբ Գրիգոր և Սուրբ Աստվածածին), գավթից, ավանդատներից, զանգակատնից, մատուռից, դպրոցից և այլ շինություններից:

Պատմական տարեգրություններում չի պահպանվել որևէ տեղեկություն վանքի առաջին` Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցման տարեթվի մասին, սակայն նրա ճարտարապետական և դեկորատիվ տարրերի ուսումնասիրությունն ու պատերին պահպանված արձանագրությունների վերլուծությունը ցույց տվեցին, որ եկեղեցին հիմնվել է VII դարում: XI դարի սկզբին Հառիճի վանքը ավերվել է սելջուկ-թուրքերի արշավանքի ժամանակ: Մի դար անց եկեղեցու առաջնորդ Գրիգոր վարդապետի նախաձեռնությամբ եկեղեցին վերականգնվեց:

//
Կարդա ավելին
  • 0

Հաղպատի Վանք

Հաղպատի Վանք

Հիմնադրվել է 10-րդ դարի 2-րդ կեսին։ 10-13-րդ դարերում Հայաստանի նշանավոր հոգևոր և մշակութային կենտրոններից էր։ Տնտեսական, մշակութային և շինարարական վերելք է ապրել հատկապես 12-րդ դարի 2-րդ կեսից - 14-րդ դարում, երբ Տաշիր-Ձորագետի կառավարիչներն էին Արծրունիները, ապա՝ Զաքարյանները։ 11-13-րդ դարերում լայնորեն հայտնի էին Հաղպատի դպրոցը, գրադարանը։ Ուսուցանել են փիլիսոփայություն, հռետորություն, աստվածաբանություն, երաժշտություն և այլն, ընդօրինակել և նկարազարդել ձեռագրեր (Հաղպատի մատենադարան, Հաղպատի դպրոց, Հաղպատի Ավետարան)։ Վանքը բազմիցս ենթարկվել է ասպատակությունների, տուժել երկրաշարժերից, որոնց մասին հիշատակում են պատմիչները (Սամվել Անեցի, Մխիթար Այրիվանեցի) և վիմագրողները։ 11-րդ դարի կեսերին ավերել ու կողոպուտի են ենթարկել սելջուկները, 1105-ին՝ Ղըզըլ Ամիրի հրոսակախմբերը, 18-րդ դարում տուժել է լեզգիների հարձակումներից, 1795-ին ասպատակել է Աղա Մահմեդ խանը։ Թշնամական հաճախակի հարձակումներից պաշտպանվելու նպատակով վանքը շրջափակվել է ամրակու…

Կարդա ավելին
  • 0

Ամարասի Վանք

Ամարասի Վանք

Համաձայն պատմաբան Փավստոս Բուզանդի` վանքի առաջին եկեղեցին հիմնել է Գրիգոր Լուսավորիչը IV դարի սկզբում: Եկեղեցու շինարարությունն ավարտին է հասել նրա թոռան` եպիսկոպոս Գրիգորիսի օրոք: Նա նահատակվել է 338 թ.` Աղվանքում քրիստոնեությունը տարածելիս, և թաղվել Ամարասում:

V դարի սկզբում Մեսրոպ Մաշտոցը բացել է Ամարասում առաջին հայկական դպրոցը, ինչը հիմք դրեց հայկական մատենագրության տարածմանը: Այդ ժամանակվանից սկսած Ամարասը Հայաստանի ամենախոշոր կրոնական և մշակութային կենտրոններից դարձավ:

//
Կարդա ավելին
  • 0

Գտչավանք

Գտչավանք

Գտչավանքը (Գտիչի վանքը) գտնվում է Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտակայքում (պատմական Արցախի Մյուս Հաբանդ գավառ), Տողասար լեռան լանջին: Պատմական արձանագրություններում այն հիշատակվում է վաղ միջնադարից: Մասնավորապես Մովսես Կաղանկատվացու պատմական արձանագրություններում ասվում է, որ Գտչավանքի ներկայացուցիչը մասնակցել է Պարտավի ժողովին (XIII դարի սկիզբ):

Գտչավանքը սկսեց բարգավաճել XIII դարի կեսերից, երբ երկու եղբայր՝ Ամարաս վանքի եպիսկոպոսներ Տեր-Սարգիսը և Տեր-Վրթանեսը, վերակառուցեցին արաբական ներխուժումից տուժած վանքը (1241-1248 թթ.): Դիզակի մելիք Եգանի օրոք (XVIII դար) վանքի տարածքը ընդլայնվեց, և Գտչավանքը դարձավ Հայաստանի ամենախոշոր վանական համալիրներից մեկը:

//
Կարդա ավելին
  • 0

Դադիվանք

Դադիվանք

Դադիվանքը (Խութավանքը) Արցախի հնագույն վանքային համալիրն է: Խութավանք անվանումը համալիրը ստացել է բլրակի (խութի) վրա կառուցված լինելու համար: Համաձայն Միխայիլ Ասորու «Ժամանակագրության», համալիրի առաջին եկեղեցին կառուցվել է մ.թ. I դ., Թադևոս առաքյալի աշակերտներից մեկի` Դադեի գերեզմանատեղիում: Գտնվելով Արցախի Վերին Խաչեն գավառում (ներկայիս Քրվաճառ)` Դադիվանքը եղել է նրա մշակութային և կրոնական կենտրոնը: Պատմական աղբյուրներում Դադիվանքի մասին առաջին գրավոր հիշատակումները վերաբերվում են IX դ. 1- ին կեսին: Իր պատմության ընթացքում վանքը մի քանի անգամ ավիրվել է արաբների և սելջուկների ներխուժման ժամանակ, ապա վերակառուցվել:

//
Կարդա ավելին
  • 0