Գնդեվանք

Գնդեվանք

Գնդեվանքը գտնվում է Հայաստանի Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղի մոտակայքում: Այն հիմնադրվել է X դարում Սյունյաց իշխանուհի Սոֆիայի կողմից: Վանքը նախատեսված էր ձորի ճգնավորների համար և կոչվեց նրանցից մեկի` Սուփան Գնդունու անունով: Շինարարության գործընթացը կառավարում էր երեց Եղիշեն, այն ժամանակվա հայտնի նկարիչներից մեկը:

Գնդեվանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որը կառուցվել է 931-936 թթ. սրբատաշ բազալտից, խաչաձև կենտրոնագմբեթ կառույց է: Ներսից պատերը զարդարված են որմնանկարներով: Մինչև օրս պահպանվել է միայն Քրիստոսին պատկերող որմնանկարի մի հատված: Գմբեթի վրա ներսից փորված են բարձրաքանդակներ` 4 ավետարանիչների խորհրդանշանների պատկերով:

//
Կարդա ավելին
  • 0

Դեղձնուտի Վանք

Դեղձնուտի Վանք

Դեղձնուտի վանքը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Աճարկուտ գյուղից 9 կմ հարավ արևմուտք, Խնձորկուտ գետակի ձորում: Վանքի հիմնադիրն է Առաքել վարդապետը, Կիլիկիայի Տարսոն քաղաքից: Նրա բեկորված տապանաքարը (1292) գտնվում է վանքի գավթում:

Դեղձնուտի վանքը միջնադարյան հայ ճարտարապետության վառ օրինակներից է: Նրա շուրջը գերեզմանոց է և համանուն գյուղատեղիի ավերակները (X-XVII դդ.): Վանական համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց և գավթից: Սրբատաշ, մուգ վարդագույն տուֆից կառուցված գլխավոր եկեղեցին (1258 թ.) հորինվածքով գմբեթավոր դահլիճ է: Եկեղեցու արևելյան որմնամույթերը ձևավորում են խորանի եզրագիծը: Խորանի երկու կողմերում գտնվում են երկհարկանի ավանդատները: Ծածկն իրականացված է չորս կիսասյուներն իրար միացնող կամարների վրա, որոնք միաժամանակ ծառայում են որպես հենարան կլոր թմբուկի և գմբեթի համար (ներկայումս կիսավեր են): Առավել ուշագրավ է եկեղեցու ներքին և արտաքին հարդարանքը:

//
Կարդա ավելին
  • 0

Բարձրաքաշ Սուրբ Գրիգորի վանք

Բարձրաքաշ Սուրբ Գրիգորի վանք

Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքը (X-XIII դդ) գտնվում է Լոռու մարզի Դսեղ գյուղից 2 կմ հյուսիս-արևելք, Սաղուձոր գետի (Ձաղիձոր) ձորալանջին, անտառի մեջ։ Վանական համալիրը նվիրված է հայ առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգորին, կազմում են երկու եկեղեցիները, գավիթը, մատուռը և Մամիկոնյանների տոհմական գերեզմանոցը։ Սբ. Աստվածածին կաթողիկեն 1221 թ. կառուցել է Մամիկոնյան Սարգիս իշխանի որդին՝ Մարզպանը։ Կաթողիկեին հարավից կից է քառասյուն գմբեթավոր գավիթը (1259 թ․), իսկ հյուսիսից՝ թաղածածկ դահլիճ տիպի ավանդատներով եկեղեցին (X դ.)։ Սուրբ Աստվածածին Կաթողիկեն աչքի է ընկնում իր յուրօրինակությամբ։ Նրա ուշագրավ առանձնահատկություններից են հնգանիստ խորանն ու մույթերի փոխարեն զույգ սյուների կիրառումը։ Կաթողիկեն հարուստ է քանդակներով և մեծ թվով ընդարձակ արձանագրություններով, որոնք պատմական հարուստ տեղեկություններ են պարունակում։

//
Կարդա ավելին
  • 0

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Բջնի)

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Բջնի)

Բջնիի Ս. Աստվածածին վանքը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Բջնի գյուղում: Այն հիմնադրվել է 1031 թ.: Վանքի գլխավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին` Հովհաննես Սմբատ թագավորի և Պետրոս Ա․ Գետադարձ կաթողիկոսի կարգադրությամբ: Այստեղ պետք է հաստատվեր եպիսկոպոսական աթոռ:

Սուրբ Աստվածածին եկեղեցին գմբեթավոր դահլիճ է: Բազմանիստ թմբուկը պսակվում է հովհարաձև տանիք ունեցող գմբեթով: Գիպսե շքեղ շրջանակով երիզված Ավագ խորանի կենտրոնի խորշը եկեղեցու ճարտարապետական և հարդարանքի առանձնահատկություններից մեկն է: Հարկ է նշել նաև պատերի երկայնքով ձգված քարե բարձակային դարակները: Ենթադրվում է, որ նրանք նախատեսված էին վանքում ստեղծված բազմաթիվ ձեռագրերի համար: Սուրբ Աստվածածին վանքը, որը հայտնի էր նաև «Մագիստրոսի ճեմարան» անվամբ, միջնադարյան հայ գրչության կենտրոն է եղել: Վանքը մեծ համբավ ձեռք բերեց XII դ., Գրիգոր Մագիստրոսի որդի, Հայոց կաթողիկոս Գրիգոր Գ․ Պահլավունու օրոք: Կարդա ավելին

  • 0

Գոշավանք

Գոշավանք

Գոշավանք վանքային համալիրը նախկինում կոչել են Գետիկ (Նոր Գետիկ): Սակայն ծանր երկրաշարժից Գետիկն ավերվել է և հետագայում`1188 թվականին վերակառուցվել է իշխան Իվանե Զաքարյանի և հիմնադիր-կառուցող Մխիթար Գոշի աջակցությամբ: Նոր համալիրը կառուցվել է Գետիկի ավերակներից ոչ հեռու`Տանձուտա գետի կիրճում, վերանվանվելով Նոր Գետիկ: Այնուհետև 1213 թվականից` Մխիթար Գոշի մահից հետո, վանքը կրում է Գոշավանք անվանումը:

//
Կարդա ավելին
  • 0