Կիրանց վանք

Կիրանց վանք

Կիրանց վանքը կառուցվել է 13-րդ դարում։ Բաղկացած է աղյուսաշեն, սրբատաշ քարե մանրամասներով երեք եկեղեցուց, սրահ-գավիթներից, սեղանատնից, բնակելի և տնտեսական շենքերից, կամարակապ մեծ դարպասով պարսպից։

Վանքի հարակից տարածքում էլ գտնվել է Մեծ Կունեն բավական խոշոր բնակավայրը։ Վանքի ստեղծման ժամանակ այստեղ բնակվել են քաղկեդոնություն ընդունած հայեր։ Վանքի գրեթե բոլոր կառույցները աղյուսաշեն են և այդ տեսակետից հայկական միջնադարյան ճարտարապետության եզակի հուշարձաններից են։ Եկեղեցու հատակագծային ձևերը, համաչափությունները և դեկորատիվ-գեղարվեստական միջոցները թույլ են տալիս պնդել, որ վանքային համալիրը կառուցվել է 1200-ական թվականներին։ Գլխավոր եկեղեցու հարևանությամբ գտնվող երկու այլ եկեղեցիները նույնպես աղյուսաշեն են, նույնատիպ, բայց ավելի փոքր չափերով։ Բոլոր երեք եկեղեցիների դռները բացվում են արևմտյան կողմի կամարակապ սրահից։

//
Կարդա ավելին
  • 0

Մակարավանք

Մակարավանք

Միակ պատմական հիշատակությունը այս վանքի մասին հանդիպում ենք Կիրակոս Գանձակեցու մոտ։ Նա ասում Է, որ Հաթերքի իշխան Վախթանգի կինը՝ Արզու Խաթունը իր դստեր հետ վարագույր է գործել նաև Մակարավանքի համար։

Մակարավանքի հուշարձանախումբը գտնվում է Իջևան քաղաքից 15 կմ հեռավորության վրա, Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան ստորոտում։ Բարձրահայաց իշխող դիրքից դիտողի առջև փռվում են Աղստևի հովիտը, Կուր գետի հովտի լայնատարած տափաստանները, Աղստևի աջափնյա հանդիպակաց լեռնաշղթայի համայնապատկերը։ Պատմական Մահկանաբերդի հոգևոր ու մշակութային կենտրոն Մակարավանքը միջնադարյան ճարտարապետական նշանավոր համալիրներից է, հարդարանքի և հատկապես քանդակազարդերի նրբությամբ ու կատարելությամբ հայ մշակույթի անկրկնելի նմուշներից մեկը։ Այդ նաև ճարտարապետական կառուցվածքների ու բնության ներդաշնակության մի հոյակապ օրինակ է։

//
Կարդա ավելին
  • 0

Եղիշե Առաքյալի Վանք

Եղիշե Առաքյալի Վանք

Սուրբ Եղիշե Առաքյալի վանքը հայկական ամենահին վանքերից է: Գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի մոտակայքում, Մռավ լեռան լանջին: Նախապես այստեղ գտնվում էր հեթանոսական սրբավայր, որը կոչվում էր Ներսմիհրի ուխտ: Քրիստոնեության ընդունումից հետո սրբավայրը դարձավ քրիստոնեական և կոչվեց Ջրվշտիկ` վանքի մոտ գտնվող Ջրվշտիկ ջրվեժի անունով: Համաձայն պատմիչ Մովսես Կաղանկատվացու, Աղվանքի թագավոր Վաչագան Բարեպաշտը V դ. Սուրբ Եղիշեի գերեզմանի վրա կառուցել է մատուռ-դամբարան, որտեղ էլ վախճանվելուց հետո թաղվել է:

//
Կարդա ավելին
  • 0

Լմբատավանք

Լմբատավանք

Լմբատավանքը (Լմպատի Սուրբ Ստեփանոս եկեղեցին) գտնվում է Շիրակի մարզի Արթիկ քաղաքից հարավ-արևմուտք: Պատմական տարեգրություններում չի պահպանվել որևէ տեղեկություն եկեղեցու շինարարության վերաբերյալ, բայց հնագիտական վերլուծությունը ցույց տվեց, որ այն կառուցվել է VI-VII դդ.: Սրբատաշ տուֆից կառուցված եկեղեցին իրենից ներկայացնում է փոքր խաչաձև գմբեթավոր կառույց՝ ութանիստ թմբուկով: Դիտարժան ճարտարապետական էլեմենտներից են` առանց լուսամուտի գլխավոր խորանը (ներկայիս բացվածքը ավելացվել է ավելի ուշ), հարավային և հյուսիսային թևերը ուղղանկյուն հատակագծով և կամարները:

Պահպանվել են արձանագրություններ, որոնց համաձայն գմբեթը վերանորոգվել է X դարում:

Կարդա ավելին
  • 0

Գանձասարի վանք

Գանձասարի վանք

Գանձասար վանական համալիրը իր անվանումը ստացել է այն բլրից որի ընդերքում կան գանձեր`արծաթի հանքեր: Վանական համալիրը կազմված է Սուրբ Հովհաննես Մկրտիչ տաճարից և գավիթից: Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ տաճարը կառուցել է Ներքին Խաչենի իշխան Հասան-Ջալալյանը (1216 – 1238 թվականին), իսկ գավիթը (1261 թվականին) կառուցել են Հասան-Ջալալյանը, կնոջ` Մամքանի հետ, սակայն այն ավարտին է հասցրել իրենց որդին` Աթաբակը (1266 թվականին): Գանձասարը եղել է Խաչենի իշխանների տոհմական տապանատունը, իսկ 1400–1816 թվականներին` Աղվանից կաթողիկոսների նստավայր։ Շնորհիվ Հասան-Ջալալյան իշխանական տոհմի դարեր շարունակ Գանձասարը եղել է Հայաստանի արևելյան գավառների կարևորագույն կրոնական կենտրոնը։

Կարդա ավելին
  • 0