Գեղարդի Վանք

Գեղարդի Վանք

Գեղարդի վանքը յուրօրինակ քարայրային կառույցի համար նախկինում Այրիվանք են կոչել (այրերի`ժայռերի մեջ կոփված լինելու պատճառով), իսկ XIII դարից Այրիվանքն աստիճանաբար վերանվանվել է Գեղարդավանք`Սուրբ Գեղարդի պատվին (Գեղարդը այն տեգն է, որով հռոմեացի զինվորը խաչի վրա խոցեց Հիսուս Քրիստոսին): Ըստ ավանդության Գեղարդի վանքը կառուցվել է Քրիստոնեության ընդունման առաջին տարիներին` IV դարի սկզբին: Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է Զաքարյանների կողմից` 1164 թվականին, և հետագայում` 1257-1258 թվականներին, այն վերանորոգվել է Պռոշյանների կողմից: Կաթողիկե` (գլխավոր) եկեղեցին, կառուցվել է 1215 թվականին, և մասնագետների կարծիքով այն նման է Ամբերդի Աստվածածին XI դարի եկեղեցուն: Գեղարդի Վանքը 2000 թվականից գրանցված է UNESCO- ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում:

Կարդա ավելին
  • 0

Սուրբ Նահատակաց եկեղեցի

Սուրբ Նահատակաց եկեղեցի

Սրբոց նահատակաց եկեղեցին կառուցվել է Դավթաշենի կամրջի հարևանությամբ` հովանավոր Ռուբեն Գևորգյանի և Դավթաշենի համայնքի միջոցներով։ Հիմնօրհնեքը կատարվել է 1996 թ. հուլիսի 31-ին` Գարեգին Ա. կաթողիկոսի հայրապետության շրջանում։

Ճարտարապետական նախագծի հեղինակն է Լևոն Ումեդյանը։

Եկեղեցին գմբեթավոր է, կառուցված է մոխրագույն տուֆից, հատակը, Սուրբ Սեղանը և ավազանը մարմարապատ են։

Գեղեցիկ զարդաքանդակներով փայտե դուռը պատրաստել է Ա. Փանոսյանը։

Սուրբ Նահատակաց եկեղեցին գտնվում է Արարատյան Հայրապետական թեմի ենթակայության ներքո։

//
Կարդա ավելին
  • 0