Vittoria Furniture
Vittoria furniture-ն հիմնադրվել է 2007-ին և տեղական կահույքի արտադրության ոլորտում արդեն հայտնի է իր առանձնահատուկ տեսականիով: Մեզ մոտ ընդունվում են ցանկացած տիպի կահույքի պատվերներ` ամենափոքր դիզայնի պարագաներից ու աքսեսուարներից, մինչև բնակարաններ, գրասենյակներ, նույնիսկ հյուրանոցային համալիրներ կահավորելու համար նախատեսված մեծաքանակ կահույքի պարագաներ:
Vittoria Furniture ընկերության արտադրանքը առանձնանում է իր տեսքով և դիզայնով, իսկ բարձրորակ նյութերի օգտագործումն ու մեր մասնագետների բարձր որակավորումը` հարմարավետության և կահույքի երկարակեցության գրավականն են: Մեր մասնագետների անհատական գծագրերն ու ստեղծագործական մոտեցումները Ձեզ շքեղ և յուրօրինակ ինտերիեր ունենալու հնարավորություն կտան:
Դուք կարող եք դիմել մեզ ցանկացած հարցով: Մեր մասնագետները սիրով կպատասպանեն Ձեր հարցերին:
Սամ-Հար ՍՊԸ
«Սամ-Հար» ընկերությունը, հանդես գալով «Սիփան» ապրանքանիշով, սպառողներին է ներկայացնում հայրենական արտադրության մրգերի և բանջարեղենի պահածոներ, բնական հյութեր, գազավորված ըմպելիքներ, հանքային ու աղբյուրի ջուր: Պահածոները պատրաստվում են Հայաստանի բարեբեր հողում աճող ու ջերմ արևի տակ հասունացող մրգերից, հատապտուղներից ու բանջարեղենից, որոնք իրենց բնական համը և օգտակար հատկությունները պահպանում են նույնիսկ պահածոյացումից հետո` շնորհիվ տեխնոլոգիական հատուկ չափանիշների: Պահածոներում և բնական հյութերում չեն օգտագործվում կոնսերվանտներ, ներկանյութեր, կայունացուցիչներ:
Ընկերության արտադրանքն արտահանվում է ԱՄՆ, ՌԴ, Ղազախստանի Հանրապետություն, Իրանի Իսլամական հանրապետություն, Արաբական Միացյալ Էմիրություններ, Վրաստանի Հանրապետություն: