Տուրիզմ

Վերջին շրջանում մեր բազան համալրում էինք տուրիստական ընկերությունների տվյալներով: Ինտերնետում հատկապես ուսումնասիրել ենք մոտ 100 ընկերությունների տվյալներ: Հայկական տուրիստական կազմակերպությունների ներկայիս գորշ իրավիճակը. 1. Մոտ 50%-ը կայք չունի, այսինքն` ինտերնետում ներկայացված չէ: 2. 90%-ի մոտ կայքը հայերեն չունի, ինչը նշանակում է, որ հայկական տուրիստական ընկերությունների մեծ մասին ներքին լսարանը չի հետաքրքրում: 3. Տուրիզմը չի կարողանում գեղեցիկ ինքն իրեն ներկայացնել: Հստակ տեսանելի էր, որ մեծ մասի մոտ կայք ունենալը ընդամենը «հեղինակության» հարց է, որի վրա այնքան քիչ ծախս է կատարված, որ վնասում է իրենց հեղինակությանը: Այս ամենի արդյունքում գրեթե վստահ ենք, որ այս պահին ինտերնետի միջոցով դժվար թե որևէ մեկը հրապուրվի և գա Հայաստան:
Կարդա ավելին
  • 3