Նորություններ

Տուրիզմ

3
Տեղեկատու էջեր

Վերջին շրջանում մեր բազան համալրում էինք տուրիստական ընկերությունների տվյալներով: Ինտերնետում հատկապես ուսումնասիրել ենք մոտ 100 ընկերությունների տվյալներ:

Հայկական տուրիստական կազմակերպությունների ներկայիս գորշ իրավիճակը.

1. Մոտ 50%-ը կայք չունի, այսինքն` ինտերնետում ներկայացված չէ:

2. 90%-ի մոտ կայքը հայերեն չունի, ինչը նշանակում է, որ հայկական տուրիստական ընկերությունների մեծ մասին ներքին լսարանը չի հետաքրքրում:

3. Տուրիզմը չի կարողանում գեղեցիկ ինքն իրեն ներկայացնել: Հստակ տեսանելի էր, որ մեծ մասի մոտ կայք ունենալը ընդամենը «հեղինակության» հարց է, որի վրա այնքան քիչ ծախս է կատարված, որ վնասում է իրենց հեղինակությանը:

Այս ամենի արդյունքում գրեթե վստահ ենք, որ այս պահին ինտերնետի միջոցով դժվար թե որևէ մեկը հրապուրվի և գա Հայաստան:

Օգոստոս 30, 2013 |
Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar