Նորություններ

Փաթեթ ԵԿԵՂԵՑԻ / ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

0
Հուշարձան

Տեղեկատու էջեր գրանցելու նոր փաթեթ ենք ստեղծել։

Այն կոչվում է «Փաթեթ ԵԿԵՂԵՑԻ/ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ»։

Սույն տեղեկատու էջ ստեղծելու փաթեթը հնարավորություն է տալիս գրանցել որևէ հայկական եկեղեցի կամ հուշարձան։ Մարդիկ ցանկանում են իմանալ ոչ միայն կազմակերպությունների տեղն ու տվյալները, այլ նաև՝ մշակութային արժեքների։

Այս փաթեթը անվճար է և նախատեսված է անսահմանափակ ժամկետով, այսինքն՝ տեղադրելով նման փաթեթ, այն այլևս թարմացնելու կարիք չի լինի, սակայն կայքի ադմինիստրացիան ժամանակ առ ժամանակ կխմբագրի այն։

Ինչպես միշտ տեղեկատու էջերը չեն կարող կրկնվել, այսինքն՝ եթե ձեր գրանցած տեղեկատու էջն արդեն գոյություն ունի, ուրեմն նոր գրանցումը չի հաստատվի ադմինիստրացիայի կողմից և տեսանելի չի լինի։

Բիզնես կազմակերպություններին այնքանով է ձեռնտու սույն փաթեթը, որ․

  • Նախ մասնակցում եք մշակութային գործի,
  • Որևէ հուշարձանի տեղեկատու էջը դիտելուց այցելուն նաև դիտում է այն գրանցողի պրոֆիլը, որտեղից հնարավորություն ունի դիտելու Ձեր իսկ բիզնես տեղեկատու էջերը։
Հուլիս 13, 2015 |

Տեղեկատու էջերի մանրամասներ

0

Սկսում ենք մանրամասնել տեղեկատու էջերի տվյալները, այսինքն՝ այսուհետ հիմնական տեղեկություններից, այն է՝ հասցե, հեռախոսահամար․․․, կցում ենք նաև որոշ մանրամասներ տվյալ հաստատության մասին, օրինակ՝ հյուրանոցներին կցված է նաև, թե տվյալ հաստատությունը ինչ վճարային տարբերակներ է ընդունում և այլն։

Հետագայում սույն տվյալները առավել կհստակեցվեն։

Օգոստոս 29, 2014 |

Խմբագրման / հրապարակման ժամանակը

0

Կազմակերպությունների կամ անհատների կողմից գրանցած տեղեկատու էջերը խմբագրվում և հրապարակվում են 28-ից 48 ժամվա ընթացքում։

Խմբագրման աշխատանքը ծավալուն է, անհրաժեշտ է լինում ստուգել բոլոր տվյալների իսկությունը, ստուգել տեքստերի մաքրությունը և այլն։ Որքան մաքուր և հավաստի են մուտքագրված տվյալները, այնքան արագ է տեղի ունենում խմբագրումը։

Առաջիկայում կփորձենք հնարավորինս կարճել այդ ժամանակահատվածը։

Մայիս 30, 2014 |
Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar