ՊԱՅՄԱՆՆԵՐ
ARMENIAN DATABASE – ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ ԲԱԶԱՅԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հայկական Տեղեկատու Բազան` adb.am կայքը (այսուհետ նաև՝ Կայք), ևս նմանատիպ գործիք է` կյանքի կոչելու վերոգրյալ սահմանդրաիրավական նորմը:
Անձը, ընդունելով և համաձայնվելով պահպանել ստորև նշված պայմաններն ու դրույթները (այսուհետ նաև` Պայմաններ), կարող է օգտվել Հայկական Տվյալների Բազայի կողմից մատուցվող ծառայություններից:
2. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
Հայկական Տեղեկատու Բազան մատուցում է հետևյալ Ծառայությունները (այսուհետ նաև՝ Ծառայություններ)`
– տեղեկատվության տրամադրում,
– համակարգ մուտք գործելու արտոնություն, որը հնարավորություն է տալիս ստեղծել տեղեկատու էջ, ստեղծել նախընտրած էջերի ցանկ,
– մուտքագրված տեղեկատու էջերի մշտապես (24/7) հասանելի լինելը ինտերնետ հասարակության համար, բացառությամբ անհաղթահարելի ուժի (ՖՈՐՍ- ՄԱԺՈՐ) դեպքում,
– սույն Կայքից օգտվողներին (այսուհետ` նաև Այցելու) մուտքագրված յուրաքանչյուր տեղեկատու էջի վերաբերյալ իրենց վերաբերմունքը արտահայտելու հնարավորության տրամադրում, այսինքն` Այցելուն կարող է մեկնաբանել և վարկանիշ տալ տվյալ էջին կամ դրանում նշված սուբյեկտին կամ օբյեկտին, ինչպես նաև տարբեր սոցիալական ցանցերի և այլ էլեկտրոնային գործիքների միջոցով տարածել տվյալ էջի հղումը:
3. ԳՐԱՆՑՈՒՄ
3.1. Հայկական տվյալների բազայում կարող է գրանցվել ցանկացած ֆիզիկական անձ (այսուհետ` նաև Գրանցված անձ)` անկախ որևէ նախապայմանից, բացառությամբ 3.3. կետում նշված դեպքի:
3.2. Գրանցման ընթացքում անձը պարտավոր է կատարել մուտքանվան ընտրություն և մատնանշել իր կողմից օգտագործվող էլ. փոստի հասցե;Իր հաշվի հետագա օգտագործման համար Գրանցված անձին ադմինիստրացիայի կողմից գաղտնաբառը կփոխանցվի համապատասխան էլ. փոստով:
3.3. ՀՀ օրենսդրությամբ չարգելված որևէ սուբյեկտի կամ օբյեկտի վերաբերյալ Տեղեկատու էջ ստեղծել, ինչպես նաև մուտքագրված տեղեկատու էջը մեկնաբանել, դրան կամ դրանում նշված սուբյեկտին կամ օբյեկտին վարկանիշ տալ կարող են միայն առնվազն 18 (տասնութ) տարեկանը լրացած Այցելուները կամ Գրանցված անձինք, իսկ մինչև 18 տարեկան անձանց կողմից ստեղծված տեղեկատու էջը կամ տրված մեկնաբանությունը և վարկանիշը չեն արտոնվում սույն Կայքի ադմինիստրացիայի կողմից և կարող է ջնջվել:
4. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4.1. Հայկական տվյալների բազան իրավունք ունի՝
4.1.1. ցանկացած ժամանակ, առանց նախապես զգուշացնելու, միակողմանիորեն փոփոխել, այդ թվում նաև ավելացնել կամ պակասեցնել Ծառայությունների շրջանակը և Պայմանների բովանդակությունը՝ որևէ պարտականություն չունենալով Ծառայություններից օգտվող ցանկացած անձի նկատմամբ: Այս փոփոխություններին տեղյակ լինելու համար կարող եք բաժանորդագրվել RSS հոսքերին կամ հետևել սույն Կայքի բլոգին,
4.1.2. ջնջել կամ հեռացնել Կայքում տեղադրված տեղեկությունները, վարկանիշները և (կամ) մեկնաբանությունները` դրանք իրականությանը չհամապատասխանելու, այլոց իրավունքներն ու օրինական շահերը խախտելու, պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը արատավորելու, ինչպես նաև սույն Պայմանների 4.2. կետով արգելված տեղեկություն տրամադրելու դեպքերում,
4.1.3. ցանկացած ժամանակ փոփոխել, թաքցնել կամ հանրությանը հասանելի դարձենել Կայքում ստեղծված որևէ տեղեկատու էջ, դրանում նշված տեղեկությունները, տեղադրված նկարները, միջոցառումների և իրադարձությունների հայտարարությունները, ցանկացած սուբյեկտի և (կամ) օբյեկտի վերաբերյալ Կայքում տեղադրված վարկանիշները և մեկնաբանությունները,
4.1.4. ցանկացած ժամանակ, առանց որևէ պատճառաբանության, կասեցնել կամ դադարեցնել Այցելուների և Գրանցված անձանց կողմից Ծառայություններից օգտվելու հնարավորությունը:
4.2. Այցելուներն ու Գրանցված անձինք պարտավոր են՝
4.2.1. Հայկական տվյալների բազայի կողմից մատուցվող Ծառայություններից օգտվելիս, այդ թվում՝ Հայկական տվյալների բազայում տեղեկատու էջ կամ միջոցառում կամ իրադարձություն գրանցելիս, ինչպես նաև համապատասխան էջը մեկնաբանելիս և (կամ) տվյալ էջին կամ դրանում նշված սուբյեկտին կամ օբյեկտին վարկանիշ տալիս պահպանել սույն Պայմանների պահանջները,
4.2.2. տրամադրել ստույգ և ճշգրիտ տեղեկություններ,
4.2.3. տրամադրել այնպիսի տեղեկություններ, որոնք՝
– չեն խախտում այլոց իրավունքները, օրինական շահերն ու ազատությունները,
– չեն արատավորում այլոց պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը.- չունեն զրպարտիչ, վիրավորական, վարկաբեկող, հակակրելի, անհանգստություն պատճառող, անպատշաճ, անպարկեշտ, սեռական բնույթի, բռնություն, ատելություն սերմանող և նմանատիպ այլ բովանդակություն.- չեն պարունակում ռասսային, ազգությանը, մասնագիտությանը կամ սոցիալական ծագմանը, տարիքային խմբին կամ սեռին, լեզվին, կրոնական և այլ համոզմունքներին վերաբերող վիրավորական արտահայտություններ, համեմատություններ և պատկերներ.- մարդկանց կյանքին, առողջությանը կամ անվտանգությանը սպառանցող գործողությունների, բռնության, հարձակողականության, խուճապի, ինչպես նաև բարոյականության համընդհանուր նորմերի խախտման դրդող կոչեր, շրջակա միջավայրի դեմ ուղղված կոչեր, բարոյականության համընդհանուր և ազային նորմերը վարկաբեկող կոչեր չեն. – ուղղակի կամ անուղղակի ձևով չեն արատավորում կամ անհարգալից վերաբերմունք արտահայտում պետական խորհրդանիշերի (զինանշանի, դրոշի, օրհներգի, դրամանիշի և այլն) նկատմամբ.- չեն պարունակում բժշկական, բանկային, առևտրային և այլ գաղտնիք.- չեն հակասում ՀՀ օրենսդրությանը:
4.3. Այցելուներն ու Գրանցված անձինք իրավունք չունեն՝
4.3.1. Կայքից և Ծառայություններից օգտվել որևէ անօրինական կամ ՀՀ օրենսդրությամբ արգելված նպատակներով,
4.3.2. սահմանափակել կամ խոչընդոտել այլ անձանց օգտվել Հայկական տվյալների բազայի կողմից մատուցվող Ծառայություններից:
4.4. Ֆիզիակական անձը կամ քաղաքացիաիրավական այլ սուբյետի անունից հանդես եկող անձն իրավունք ունեն անձամբ կամ Կայքի ադմինիստրացիայի միջոցով ցանկացած ժամանակ փոփոխել կամ խմբագրել իրենց վերաբերյալ կամ իռենց առնչվող տեղեկատու էջում ներառված տվյալները՝ պահպանելով Պայմանների 4.2. և 4.3. կետերի պահանջները:
4.5. Ֆիզիակական անձը կամ քաղաքացիաիրավական այլ սուբյետի անունից հանդես եկող անձն իրավունք չունեն Կայքի ադմինիստրացիայից պահանջել ջնջելու կամ հեռացնելու իրենց վերաբերյալ կազմված տեղեկատու էջն ամբողջությամբ և դրանում ներառված հիմնական տվյալները, այդ թվում նաև համապատասխան սուբյեկտի կամ օբյեկտի վերաբերյալ գրառված կարծիքներն ու մեկնաբանությունները` հաշվի առնելով տեղեկատվության, խոսքի ազատության և կարծիքն ազատորեն արտահայտելու սահմանադրորեն ամրագրված իրավունքները, բացառությամբ Պայմանների 4.2.3. կետով նախատեսված դեպքերի:
5. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
5.1. Հայկական տվյալների բազան որևէ պատասխանատվություն չի կրում՝
5.1.1. Կայքում ստեղծված տեղեկատու էջերի, տեղադրված միջոցառումների և իրադարձությունների հայտարարությունների, համապատասխան սուբյեկտի կամ օբյեկտի վերաբերյալ Կայքում տեղադրված վարկանիշների և մեկնաբանությունների ցանկացած բովանդակության և դրանց իրավական հետևանքների համար` Այցելուներին հնարավորություն ընձեռելով դիտել հասանելի դարձած տեղեկությունները,
5.1.2.Կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստուգության և արժանահավատության համար, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր իրավական հետևանքների համար,
5.1.3. Պայմանների 4.1.3. կետում նշված գործողությունների կատարման համար:
5.2. Գրանցված անձը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիարժեք պատասխանատվություն է կրում իր մուտքանվան օգտագործմամբ կատարվող բոլոր գործողությունների, Ծառայությունների միջոցով իր կողմից հրապարակված, փակցված, վերբեռնված, տարածված կամ այլ կերպ փոխանցված տեղեկության, վարկանիշի կամ մեկնաբանության համար, ինչպես նաև իր գաղտնաբառի անվտանգ պահպանության համար` այն նրա կողմից փոփոխվելու դեպքում:
5.3. Այցելուն և Գրանցված անձը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Պայմաններով արգելված գործողություններ իրականացնելու, Ծառայություններից օգտվելու ընթացքում իրենց վարքի և հաղորդակցման, ինչպես նաև դրանց բոլոր հետևանքների համար:
6.ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
6.1. Սույն Պայմանները Այցելուների, Գրանցված անձանց և քաղաքացիաիրավական այլ սուբյեկտների համար պարտադիր են դառնում դրանք ընդունելու և հաստատելու պահից:
6.2. Հայկական տվյալների բազան իրավունք ունի Պայմաններում կատարել միակողմանի փոփոխություններ և (կամ) լրացումներ, որոնք Պայմաններն ընդունած Այցելուների, Գրանցված անձանց և քաղաքացիաիրավական այլ սուբյեկտների համար պարտադիր են դառնում, և նրանք համարվում են իրազեկված դրանք Կայքի «Բլոգ» բաժնում հրապարակվելու հաջորդ օրվանից` անկախ նրանից, թե Այցելուները, Գրանցված անձինք կամ քաղաքացիաիրավական այլ սուբյեկտները փաստացի ծանոթացել են Կայքում հրապարակված տեղեկությանը, թե` ոչ: