Վերջին շրջանում մեր բազան համալրում էինք տուրիստական ընկերությունների տվյալներով: Ինտերնետում հատկապես ուսումնասիրել ենք մոտ 100 ընկերությունների տվյալներ:

Հայկական տուրիստական կազմակերպությունների ներկայիս գորշ իրավիճակը.

1. Մոտ 50%-ը կայք չունի, այսինքն` ինտերնետում ներկայացված չէ:

2. 90%-ի մոտ կայքը հայերեն չունի, ինչը նշանակում է, որ հայկական տուրիստական ընկերությունների մեծ մասին ներքին լսարանը չի հետաքրքրում:

3. Տուրիզմը չի կարողանում գեղեցիկ ինքն իրեն ներկայացնել: Հստակ տեսանելի էր, որ մեծ մասի մոտ կայք ունենալը ընդամենը «հեղինակության» հարց է, որի վրա այնքան քիչ ծախս է կատարված, որ վնասում է իրենց հեղինակությանը:

Այս ամենի արդյունքում գրեթե վստահ ենք, որ այս պահին ինտերնետի միջոցով դժվար թե որևէ մեկը հրապուրվի և գա Հայաստան:

3 արձագանք “Տուրիզմ” էջի մասին

  1. Շատ հրապուրվեցի ADB-ով, բայց մեծ հիասթափություն ապրեցի, երբ տեսա Տուրիզմ բաժինը դատարկ…Սա է մեր իրականությունը, որ պատշաճ չենք կարողանում կամ էլ չենք ուզում ներկայացնել աշխարհին այն, ինչն ունենք…Իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ Հայաստանի տնտեսության հզորացման 2 նախապայման կա…զարկ տալ Գյուղատնտեսությունը և գովազդել Զբոսաշրջությունը…

    1. Հարգելի Մերի, ուրախ ենք, որ արձագանքում եք, բայց նկատի ունեցեք, որ այս տեղեկատվությունը հրապարակելուց Ձեր կայքը գոյություն չուներ։

      Ամեն դեպքում, եթե ցանկանում եք այսկերպ գովազդել Ձեր կայքը, ապա առավել արդյունավետ կլիներ պարզապես տեղեկատու էջ գրանցել։

Կարծիք գրառել