Արևմտյան Հայաստան

0

Բնակավայրերի ցանկում ավելացրել ենք Արևմտյան Հայաստանը՝ այնտեղ ընդգրկելով ներկայիս Թուրքիայի տարածքը:

Մեր ցանկությունն է Արևմտյան Հայաստանի կամ ներկայիս Թուրքիայի տարածքում եղած կամ դեռևս գոյություն ունեցող վանքերի ու եկեղեցիների տեղեկատու էջերը կազմել՝ տեսանելի դարձնելով այդ տարածքներում եղած հայկական մշակույթի ազդեցությունը։

Ոմանց մոտ այն կարծիքն է ձևավորվել, որ Արևմտյան Հայաստանի տարածքում միայն Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին է եղել։ Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ շատ եկեղեցիներ ու վանքեր կան կամ ավերակների են վերածվել, սակայն, ցավոք, մոռացության են մատնվել։

Սա նաև հիանալի վերհուշ կլինի մեզ համար։

Փորձելու ենք գոնե շաբաթը երկու կամ երեք տեղեկատու էջ ավելացնել Արևմտյան Հայաստանի տարածաշրջանում։

Օգոստոս 14, 2013 |

Գրեք Ձեր կարծիքը։

Ձեր էլ․ հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր լրացվող հատվածները նշված են աստղանիշով *

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar